«Մեզ համար միևնույնն է՝ Ադրբեջանն ինչպես կարձագանքի մեր այցին». Ֆրանսիացի սենատորների հանդիպումները հայ պաշտոնյաների հետ

Մայիսի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներ Սոֆի Ժուասենին, Ֆիլիպ Մարինիին եւ Բերնար Ֆուրնիեին:

Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի սենատորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության զարգացման գործում:

Հայաստանի արտգործնախարարն ողջունել է ֆրանսիացի սենատորների այցելությունն Արցախ՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները հնարավորություն են ստեղծում անձամբ տեսնելու եւ առաջին ձեռքից տեղեկանալու տեղի ունեցող զարգացումների մասին:

Ֆրանսիացի սենատորներն իրենց հերթին գոհունակություն են հայտնել Հայաստան եւ Արցախ իրենց այցելությունից եւ կիսվել են Ստեփանակերտում ունեցած հանդիպումների տպավորություններով: Սենատորները բարձր գնահատական են տվել Արցախում հաստատված ժողովրդավարական կարգերին:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան Եվրոպական Միություն համագործակցության, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Նույն օրը ֆրանսիացի սենատորները հանդիպումներ են ունեցել նաև ՀՀ Ազգային Ժողովում: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս ողջունել է հյուրերին՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղ նրանց կատարած այցելությունը, նշելով, որ  Արցախն ու նրա ժողովուրդը նվաճել են ազատ ապրելու իրենց  իրավունքը եւ չպետք է անտեսված լինեն միջազգային հանրության կողմիցՆա վստահություն հայտնեց, որ սենատորները հնարավորություն են ունեցել համոզվելու, որ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարականկայացած պետություն է: Խորհրդարանի նախագահը կարեւորեց միջազգային հանրության կողմից այս իրողության ճանաչումը: «Ղարաբաղի  մրցակցային առավելությունը ժողովրդավարությունն է»,-նշեց պարոն Նիկոյանը: Նա համոզմունք հայտնեց, որ սենատորները կշարունակեն հայանպաստ գործունեությունըիրենց ներդրումը կունենան ինչպես Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, այնպես էլ հայֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման գործում:

Նշվեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կայուն զարգացող փոխհարաբերությունների համար նշանակալի գործոն են եղել երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը եւ ֆրանսահայ մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի բոլոր այն խորհրդարանականներին, որոնք կողմ էին քվեարկել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Նրա խոսքով, համամարդկային արժեքներին հետամուտ Ֆրանսիայի այդ քայլը կարեւորվում  է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգայնորեն դատապարտման գործընթացի առումով, այլեւ դրանով կամրապնդվեն առհասարակ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կանխման  մեխանիզմները: Խորհրդարանի նախագահը հույս հայտնեց, որ Ֆրանսիան այս հարցում հետեւողական կլինի:

Սամվել Նիկոյանն անդրադարձավ նաեւ միջխորհրդարանական երկկողմ համագործակցությանը, նշելով ձեւավորված լավ ավանդույթների հետագա զարգացման անհրաժեշտությունը: Կարեւորվեց փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համարսենատոր Ֆիլիպ Մարինիին նշեց, որ տպավորված են Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան կատարած այցելություններից:

«Ղարաբաղում մենք տեսանք ժողովրդավարական արժեքների համար պայքարող մի ժողովուրդ, որը հաստատակամ է ազատ ապրելու իր իրավունքը պաշտպանելու հարցում, ինչը նրանց հաջողվում է, –ասաց Սոֆի Ժուասենը:-Այստեղ մենք տեսանք ուժեղ երիտասարդություն, որը տեր է իր պատմությանն ու մշակույթին, համամարդկային արժեքներին, թեեւ դրանց պաշտպանությունը նրան հեշտ չի տրվում»:

Տիկին  Ժուասենը նշեց, որ ձեռնունայն չէր եկել Ղարաբաղ. այժմ աշխատանքներ է տանում Ստեփանակերտը եւ Էքս ան Պրովանսը քույր քաղաքներ հռչակելու համար:

Կողմերն անդրադարձան հայֆրանսիական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերին, այլ ոլորտներին առնչվող հարցերի եւս:  

Ֆրանսիացի սենատորների հետ հանդիպել է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Սենատորները տեղեկացրին, որ իրենք սիրով են ընդունել Լեռնային Ղարաբաղի հրավերը, այցելել ու շատ արդյունավետ քննարկումներ են ունեցել  ԼՂՀ նախագահի, պատգամավորների եւ նախարարների հետծանոթացել են ԼՂ ժողովրդի ձգտումներին ու այդ երկրի հիասքանչ բնությանը: Նրանք արձանագրեցին, որ հաճելիորեն զարմացած են Արցախի ժողովրդի տոկունությամբհետեւողականությամբ  ու հատկապես ջերմ ընդունելությամբ:

«Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղ կատարած ձեր ուղեւորության հետ կապված Ադրբեջանի արձագանքը  հուսախաբ չի արել ձեզ,- ասաց պարոն Ռուստամյանը եւ ապա մեղմ հումորով նկատեց,- ադրբեջանական «սեւ ցուցակում» դուք, անշուշտ, լավ բարեկամներ կգտնեք»:

«Մեզ համար միեւնույնն է, թե Ադրբեջանն ինչպես կարձագանքի մեր այցին»,-ժպիտով արձագանքեց  սենատոր Ֆիլիպ Մարինին:

Պարոն Ռուստամյանն անդրադարձավ  դեռեւս Խորհրդային պետության փլուզումից առաջ Լեռնային Ղարաբաղում սկսված ժողովրդական շարժմանը, ներկայացրեց խորհրդային եւ միջազգային օրենքներին համապատասխան` անկախության հանրաքվեով ինքնորոշված Ղարաբաղի ձեռքբերումները, Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների ընթացքը, խնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի  ոչ կառուցողական դիրքորոշումը, նախապայմաններով խոսող Թուրքիայի մոտեցումների անընդունելի լինելը Հայաստանի համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայթուրքական  հարաբերություններինմիջուկային ծրագրի հետ կապված իրանական խնդրին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր եւս: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում