«ChatGPT-ն կփոխի մեր աշխարհը». Բիլ Գեյթս
Նմանատիպ
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն անդրադարձել է ամերիկյան OpenAI ընկերության կողմից մշակված ChatGPT չաթ-բոտի ֆունկցոնալությանը, որը զարմանալիորեն «մարդկային» պատասխաններ է տալիս օգտատերերի հարցերին, հասկանում բովանդակությունն ու վիճարկում այն, լրացուցիչ ճշտումներ իրականացնում, նույնիսկ՝ ընդունում սեփական սխալներն ու օգտատերերին ճշգրիտ պատասխաններ ուղարկում:
ChatGPT չաթ-բոտը մշակված է այնպես, որ համակարգչի հակառակ կողմում գտնվող օգտատերը նույնիսկ չի էլ կռահում, որ իրեն պատասխաններ ուղարկողը ոչ թե մարդ է, այլ՝ արհեստական ինտելեկտով գործող տեխնոլոգիա:
«Այս գյուտը նույնքան կարևոր է, որքան ինտերնետի գյուտը: Մինչև այժմ արհեստական ինտելեկտը կարող էր կարդալ և գրել, բայց չէր կարողանում հասկանալ բովանդակությունը: ChatGPT-ի նման նոր ծրագրերը գրասենյակային բազմաթիվ աշխատանքներ կդարձնեն ավելի արդյունավետ՝ մինչև անգամ մարդկանց փոխարեն գրելով հաշիվ-ապրանքագրեր կամ նամակներ: Սա կփոխի մեր աշխարհը», – հայտարարել է Բիլ Գեյթսը:
ChatGPT-ը մշակվել է OpenAI-ի կողմից և գործարկվել է 2022 թվականի նոյեմբերին: Այժմ այս ծրագիրը զարգացման լայն աջակցություն է ստանում Microsoft Corp-ի կողմից, համարվում է պատմության ամենաարագ զարգացող սպառողական հավելվածներից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում