ԱՄՆ-ն նախատեսում է պահուստներից 26 մլն․ բարել նավթ վաճառել. Bloomberg

ԱՄՆ-ն նախատեսում է պահուստներից 26 մլն․ բարել նավթ վաճառել. Bloomberg

ԱՄՆ-ն նախատեսում է ռազմավարական պաշարից 26 մլն․ բարել նավթ վաճառել այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին։

Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ այդմ՝ ԱՄՆ-ի նավթի պաշարների ծավալը 371,5 միլիոնից կնվազի 345 միլիոն բարելի։ Նավթի պահեստավորման ընդհանուր հզորությունը կազմում է 714 մլն բարել։

Այս լուրերի ֆոնին նավթի գները նվազել են 1%-ի սահմանում։ Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0,69%-ով՝  մինչև 86,01 դոլար մեկ բարելի համար։ WTI-ի մարտ ամսվա ֆյուչերսները նվազել են 1,09%-ով՝ հասնելով 79,27 դոլարի։

2022 թվականի մարտին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր ռազմավարական պաշարներից 180 միլիոն բարել նավթի վաճառքի մասին՝ փորձելով նվազեցնել վառելիքի գները։ Արդյունքում նավթի ռազմավարական պաշարները գտնվում էին 1984 թվականի մարտից ի վեր ամենացածր մակարդակի վրա։ Հոկտեմբերին ԱՄՆ-ն վաճառքի է հանել ռազմավարական պաշարից ևս 15 մլն բարել նավթ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում