Լեհաստանի ԱԳՆ-ն աշխատանքից ազատել է ՄԳԻՄՕ-ն ավարտած դիվանագետներին
14/02/2023 17:57

Նմանատիպ
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄԳԻՄՕ) ավարտած դիվանագետներն այլևս չեն աշխատում Լեհաստանի ԱԳՆ-ում:
РБК-ի փոխանցմամբ այս մասին Gazeta Polska-ին ասել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն։
Նախարարին հարցրել են՝ արդյոք Լեհաստանի ԱԳՆ-ում աշխատում են ՄԳԻՄՕ-ն ավարտած դիվանագետներ, ինչին ի պատասխան նա ասել է․ – «Այլևս ոչ»։
Պատասխանելով հարցին, թե երբվանից նրանք չեն աշխատում, Ռաուն մանրամասնել է ՝ «Արդեն երկու ամիս»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում