Լուկաշենկոն ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ է վավերացրել
Նմանատիպ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրության վավերացման մասին։
Փաստաթուղթը հրապարակվել է ուրբաթ` երկրի իրավական փաստաթղթերի պորտալում։
Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
«Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փաստաթուղթը Բելառուսի խորհրդարանը վավերացրել է այս տարվա հունվարի վերջին։ Նշենք, որ նոր փոփոխության համաձայն՝ ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ հոդվածը լրացվում է այն դրույթով, որ անդամ պետությունները փոխգործակցում են նաև կենսաբանական անվտանգության ոլորտում, իսկ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ հոդվածը, Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորության մասին դրույթով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում