Թուրքիայում փլատակների տակից մահացած են գտել «Չելսիի» նախկին ֆուտբոլիստին

Թուրքիայում փլատակների տակից մահացած են գտել «Չելսիի» նախկին ֆուտբոլիստին

Թուրքական «Հաթայսփորի» հարձակվող Քրիստիան Ատսուն մահացած է հայտնաբերվել Թուրքիայի փլատակների տակ։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Մուրաթ Ուզունմեհմեթը։

Ֆուտբոլիստն ավելի վաղ հանդես է եկել «Չելսի»-ում։

Ատսուն 31 տարեկան էր։ Կարիերայի ընթացում Գանայի հավաքականի ֆուտբոլիստը հասցրել էր խաղալ «Չելսիում», «Էվերթոնում», «Նյուքասլում», «Բորնմութում», «Պորտուում», «Մալագայում» և այլ թիմերում։ Թուրքական թիմին նա միացել էր 2022-ի սեպտեմբերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում