«Բարսելոնա»-ն խոշոր սկանդալի եզրին է
Նմանատիպ
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը կոռուպցիոն սկանդալի եզրին է. կատալոնական գրանդը 2016-18 թթ. 1.4 մլն եվրո է վճարել DASNIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում է Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի այդ ժամանակվա փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։
«Բլաուգրանան» կասկածվում է, որ այդ կերպ կաշառել է մրցավարներին։
Ինչպես տեղեկացնում է Bolavip-ը, Իսպանիայի դատախազությունը քննում է այդ գործի բոլոր կոռուպցիոն ռիսկերը։
Նշվում է, որ «Բարսելոնան» դեռևս ոչ մի հարցում չի մեղադրվում, սակայն եթե ապացուցվի, որ «կապտանռնագույները» Նեգրեյրայի միջոցով կաշառել է Լա լիգայի մրցավարներին, ապա կատալոնական ակումբին դաժան պատժամիջոցներ են սպառնում` Լա լիգայից հեռացումից մինչև միավորների հանում «Պրեմիերայի» ընթացիկ խաղարկությունից և բազմամիլիոնանոց տուգանոց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում