Մի խումբ ամերիկացի բժիշկներ այցելել են Արցախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած “Hope for Tomorrow” («Հույս վաղվա հանդեպ») կազմակերպությունը ներկայացնող մի խումբ բժիշկների ե ուսանողների:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում առողջապահության բնագավառի զարգացմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս ոլորտում չափազանց կարեւոր է փոխգործակցությունը այլ երկրների, հատկապես ԱՄՆ-ի հետ` հավելելով, որ Արցախում շահագրգռված են “Hope for Tomorrow” կազմակերպության հետ կապերի հետագա ընդլայնման եւ խորացման մեջ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում