Մանուել Նոյեր. Բացի «Ման. Յունայթեդի» դեմ խաղից՝ ոչինչ նշանակություն չունի
06/04/2014 10:46

Նմանատիպ
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է «Աուգսբուրգից» կրած պարտությունը (0:1), որն ընդհատել է թիմի՝ 53 խաղից կազմված անպարտելի շարքը։
-Մենք այս խաղին լուրջ ենք մոտեցել, բայց մեզ համար ամենակարևորն այն էր, որ ոչ ոք վնասվածք չստանա։ Դա մեզ համար գլխավորն էր։
Հիմա բոլոր մտքերը չորեքշաբթի օրվա և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի մասին են։ Մնացածը նշանակություն չունի,-ասել է Նոյերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում