Վաղը կկայանա ԱԺ մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը ԿԸՀ-ում

Վաղը՝ մայիսի 30-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում տեղի կունենա 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԿԸՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ միջոցառումը տեղի կունենա ժամը 16.00-ին:

Նշենք, որ պատգամավորական մանդատներ կստանան 131 պատգամավորներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում