Աշխարհի գավաթ․ Գագիկ Խաչիկյանը զբաղեցրեց 2-րդ, իսկ Արթուր Ավետիսյանը՝ 3-րդ հորիզոնականը

Աշխարհի գավաթ․ Գագիկ Խաչիկյանը զբաղեցրեց 2-րդ, իսկ Արթուր Ավետիսյանը՝ 3-րդ հորիզոնականը

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում զբաղեցրեց 2-րդ տեղը։

Մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը 4-րդն է։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Մրցաշարի 2-րդ փուլը կկայանա Դոհայում՝ սրանից անմիջապես հետո։ 3-րդ փուլին Հայաստանը չի մասնակցի․ այն նախատեսված է անցկացնել Բաքվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում