Նորից երկրաշարժ Թուրքիայում․ կան տուժածներ

Նորից երկրաշարժ Թուրքիայում․ կան տուժածներ

Այսօր Թուրքիայում գտնվող Մալաթիա քաղաքից ութ կիլոմետր հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով, նախնական տվյալներով փլուզվել է 25 շենք, զոհվել է 1 մարդ և 69 հոգի վիրավորվել է։

Տեղեկությունը հայտնում է TRT Haber-ը:

Երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվել է 6,9 կմ խորության վրա, տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:04-ին:

Նշենք, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած հզոր և ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում ցնցումները չեն դադարում․ այստեղ գրեթե ամեն օր գրանցվում են տարբեր ուժգնության երկրաշարժեր։

Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում