Հայտնի է երկրաշարժի արդյունքում Թուրքիայի կրած տնտեսական վնասի չափը

Հայտնի է երկրաշարժի արդյունքում Թուրքիայի կրած տնտեսական վնասի չափը

Այս ամսվա սկզբին Թուրքիայի հարավ-արևելքը ավերած երկու մահացու երկրաշարժերը, ըստ Համաշխարհային բանկի նախնական գնահատականի, Թուրքիային պատճառել են ավելի քան 34,2 միլիարդ դոլարի նյութական վնաս, ինչը հավասար է այդ երկրի 2021թ-ի համախառն ներքին արդյունքի մոտ 4 տոկոսին:

Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։

Համաշխարհային բանկը կվերանայի Թուրքիայի 2023 թվականի ՀՆԱ-ի իր կանխատեսումը՝ այն հասցնելով 3,5 տոկոսի նախապես կանխատեսած 4-ի փոխարեն։

Աղետի ազդեցության մասին հաղորդագրությունները շատ տարբեր են: Bloomberg Economics-ը և JPMorgan Chase & Co-ն հաշվարկել են, որ երկրաշարժերը կարող են կրճատել այս տարվա ՀՆԱ-ի համապատասխանաբար 1%-ը և 2,5%-ը:

Պատճառված նյութական վնասի կեսից ավելին պայմանավորված է ծենքերի փլուզումներով, սակայն հաշվի է առնվել նաև ենթակառուցվածքներին հասցված վնասը՝ ներառյալ շարքից դուրս եկած երկաթուղիները, մայրուղիներն ու կամուրջները։

Վերլուծության մեջ նշվում է, որ վերականգնման և շինարարության ծախսերը կարող են կրկնապատկվել, երբ հաշվի առնվեն այլ գործոններ, ինչպիսիք են գների բարձրացումը և արտակարգ իրավիճակների արձագանքման արժեքը: «Հիմնվելով համաշխարհային փորձի վրա՝ վերականգնման և վերակառուցման ծախսերը շատ ավելի մեծ կլինեն, քան նախնական հաշվարկներն են»,-ասվում է հրապարակման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում