Հայփոստը դիմել է իրավապահ մարմիններին. հայտարարություն

Հայփոստը դիմել է իրավապահ մարմիններին. հայտարարություն

Փետրվարի 25-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում, այնուհետև առցանց մամուլում, ցանցի օգտատիրոջ հրապարակմանը հղմամբ, տարածվեց «Հայփոստ» ՓԲԸ-ին առնչվող տեղեկատվություն, որն ամբողջությամբ կեղծիք է:

Ֆեյսբուքի գրառման համար օգտատիրոջը տրամադրվել է մանիպուլյատիվ և բացահայտ կեղծ տեղեկատվություն:

Գրառումն իրենից ներկայացնում է ՀայՓոստի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի անհարկի գովքը, երբեմն համեմվելով «Հայփոստ» ընկերության և նոր գլխավոր տնօրեն Արայիկ Աբրահամյանի մասին զրպարտությամբ, վիրավորանքներով, խեղաթյուրված տեղեկատվությամբ և գլխիվայր ներկայացված թվերով:

Հայփոստը դիմել է իրավապահ մարմիններին՝ վերոնշյալ գրառման փաստերի ստուգման համար:

Զրպարտությունը, ինչպես նաև վիրավորանքները պետք է ստանան իրավական ընթացք, ակնհայտ զրպարտություն և հանցագործության մասին ակնհայտ սուտ մատնության հիմքով:

«Հայփոստ» ՓԲԸ-ն առաջիկայում թվերով և փաստերով կներկայացնի իրականությունը:

ՀայՓոստ ՓԲԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում