Ֆոնինի. Մարեյի դեմ խաղն ինձ համար լավագույնն էր Դևիսի գավաթում (տեսանյութ)
07/04/2014 23:17

Նմանատիպ
Իտալիայի առաջին ռակետ Ֆաբիո Ֆոնինին, ով Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում կիրակի օրը հաղթեց բրիտանացի Էնդի Մարեյին, հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանություններն է տվել:
-Ես Մարեյից լավ խաղացի: Սա թենիս է. նախքան այս հանդիպումը կրած պարտությունից շատ էի հիասթափվել, այնպես որ, հաղթելն ինձ համար շատ կարևոր էր: Դևիսի գավաթում սա իմ լավագույն խաղն էր: Կենտրոնացած էի և կարողացա գտնել հաղթանակի հասնելու ուղին,-Ֆոնինիի խոսքերը մեջբերել է Tennis.com-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում