Էդ.Նալբանդյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Մայիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Ողջունելով բարոնուհուն` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց տարիներ ի վեր Քերոլայն Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը եւ երախտագիտություն հայտնեց բարոնուհուն իր հայանպաստ գործունեության համար, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Բարոնուհի Քոքսը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար,  ասաց, որ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում