Ինտերը հաղթեց և բարձրացավ 2-րդ հորիզոնական․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Ինտերը հաղթեց և բարձրացավ 2-րդ հորիզոնական․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Լեչեին» և 2-0 հաշվով հաղթանակ տարել։

Միլանյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 29-րդ րոպեին է աչքի ընկել խփած գնդակով՝ Նիկոլո Բարելայի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։

Հանդիպման հաշիվը կրկնապատկել է «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ 53-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։

Նշենք՝ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է հանդիպման 71-րդ րոպեին՝ տեղը զիջելով խորվաթ կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչին։

Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» իր միավորների թիվը հասցրել է 50-ի և բարձրացել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Լեչեն» 27 միավորով շարունակվում է զբաղեցնել 15-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում