Երեկ վիրավորում ստացած հայ ոստիկանը վիրահատվել է․վիճակը գնահատվում է կայուն ծանր

Երեկ վիրավորում ստացած հայ ոստիկանը վիրահատվել է․վիճակը գնահատվում է կայուն ծանր

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայող Դավիթ Հովսեփյանը երեկ վիրահատվել է:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Նա շարունակում է գնտվել ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս պահի դրությամբ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում