Զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ

Զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ

Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում