Ավտոբուսի վթարի հետևանքով կա 1 զոհ և տասնյակ վիրավորներ

Ավտոբուսի վթարի հետևանքով կա 1 զոհ և տասնյակ վիրավորներ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր, ժամը 14.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս:

Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում