Չինաստանի նախագահը կայցելի Ռուսաստան

Չինաստանի նախագահը կայցելի Ռուսաստան

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ծրագրում է հաջորդ շաբաթ մեկնել Ռուսաստան՝ հանդիպելու իր գործընկեր Վլադիմիր Պուտինին։

Այցը կկատարվի Չինաստանի՝ Ուկրաինայում հրադադար սահմանելու առաջարկի ֆոնին։ Այս մոտեցումը Արևմուտքում ընդունվել է թերահավատորեն, քանի որ Ռուսաստանը շարունակում է դիվանագիտական աջակցություն ստանալ Պեկինից:

Միջազգային փորձագիտական հանրությունը Սի Ցզինպինը այցը ընկալում է «շտապ հադիպման» շրջանակում, քանի որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպումը սպասվում էր մայիսի սկզբին։ Այժմ ընկալվում է, որ դեռ անցյալ ամիս Չինաստանի արտգործնախարար Վան Յիի Մոսկվա այցելությունն ընդամենը «հող էր նախապատրաստում» Սի Ցզինպինի այցի համար։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ու ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել են նշել նախագահների հանիպման կոնկրետ ժամկետները։

«Որպես կանոն, արտասահմանյան պաշտոնական այցերի մասին հայտարարությունները համակարգվում են սինխրոն՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ», – նշել է Դմիտրի Պեսկովն ու հավելել, որ նման համաձայնության դեպքում կողմերը հանրությանը տեղյակ կպահեն։

Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը հանդիպել են 39 անգամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում