ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ներքո, այսօր հերթական մոնիտորինգն է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին:

Հայկական կողմից մշտադիտարկումանը հետևել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Իրժի Աբերլեն:

Հակառակորդի կողմից մոնիտորինգին մասնակցել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Քին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անտալ Հերդիչը:

Ադրբեջանական մամուլի տարածած տեղեկատվության համաձայն՝ դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում