Հայտնի են նաև ԱԺ փոխխոսնակները

Խորհրդարանի առաջին նիստի ժամանակ կայացել է նաև ԱԺ փոխխոսնակների ընտրությունը: Քվեարկության արդյունքների համաձայն՝ ԱԺ փոխխոսնակ են ընտրվել ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը:
Փակ և գաղտնի քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, որոնց ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Է. Շարմազանովի օգտին «կողմ» է քվեարկել 91 պատգամավոր, «դեմ»` 11-ը:
Հերմինե Նաղդալյանի թեկնածությանը կողմ են եղել 89 պատգամավոր, իսկ դեմ՝ 10-ը:
Ըստ այդմ՝ 5-րդ գումարման ԱԺ ղեկավարությունը` նախագահի և փոխխոսնակների գլխավորությամբ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում