Էդ.Նալբանդյանը հանդիպել է Ֆ.Լեֆորի հետ

Մայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի Ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում