Վ. Սարգսյան 5 հասցեում տեղի է ունեցել փլուզում. Կա մեկ զոհ

Այսօր` ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Սարգսյան 5 հասցեում տեղի է ունեցել փլուզում. ընկել է երկաթբետոնե պանելը:
Ինչպես հաղորդում են ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պատահարի հետևանքով մահացել է վերոնշյալ հասցեում քանդման աշխատանքներ իրականացնող՝ 1953թ. ծնված Մ. Խաչատրյանը: Ժամը 15.55-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել Մ. Խաչատրյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Նշենք, որ Երևանի կենտրոնում երեկ ևս մեկ նմանատիպ դեպք էր գրանցվել:
Արամի փողոցի թիվ 84 հասցեում բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս մետաղյա կառուցատարրերի տակ է մնացել աշխատակից 1959 թ. ծնված Ա.Բարսեղյանը:  Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության բրիգադը տուժած Ա. Բարսեղյանին տեղափոխել է Էրեբունի ԲԿ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում