Volkswagen-ի առաջին լրիվ էլեկտրական մեքենան կթողարկվի 2025-ն
Նմանատիպ
Volkswagen-ը հայտարարել է էլեկտրական մեքենա թողարկելու իր ծրագրերի մասին․ նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը Եվրոպայում վաճառվող մեքենաների 80%-ը կլինեն էլեկտրամոբիլներ։
Կոնցեպտուալ էլեկտրական մեքենան Եվրոպայում կթողարկվի մինչեւ 2025 թվականը՝ 25 000 եվրոյից պակաս արժողությամբ։
Էլեկտրական մեքենայի նոր մոդելն իրենից ներկայացնում է VW Golf-ի նման հեչբեք։
Ընկերությունը հայտարարել է, որ մեքենան կլինի նույնքան ընդարձակ, որքան Golf-ը, և նույնքան մատչելի, որքան Polo-ն, որը Volkswagen-ն արտադրում է 1975 թվականից:
ID.2all-ի պրեմիերայի որոշ գործառույթներ ներառում են էլեկտրամոբիլի երթուղու պլանավորող և ուղեւորության ժամանակ օգնության համակարգ:
Ինչ վերաբերում է սրահին, ապա էլեկտրական մեքենան կունենա հստակ դիզայն՝ բարձրորակ արտաքին տեսքով, տեղեկատվական-ժամանցային համակարգ և օդորակման առանձին բլոկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում