Հարավային Կովկասում ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մըրֆիի գլխավորած պատվիրակությանը:

ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում դեսպան Մըրֆիի խնդրանքով ներկայացվել են վստահության ամրապնդմանն ուղված ջանքերի գործադրման, այդ թվում՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման և դիպուկահար կրակի դադարեցման վերաբերյալ պաշտպանական գերատեսչության մոտեցումները

Դավիթ Տոնոյանը հյուրի ուշադրությունը հրավիրել է շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների վրա` շեշտելով, որ հայկական բանակը` իր իրավասության շրջանակում, իրականացնում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ ստանձնած հանձնառությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում