Թուրքիայում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Նմանատիպ
Թուրքիայում այսօր մեկնարկում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, այն կտևի մինչև մայիսի 12-ը, իսկ 13-ին կլինի «լռության օր»:
Ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին, իսկ անհրաժեշտության դեպքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կարող է անցկացվել մայիսի 28-ին։
«Ընտրական օրացույցն» այս շաբաթ հաստատել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը։ ԿԸՀ որոշմամբ՝ նախագահի թեկնածուների առաջադրումը կսկսվի մարտի 19-ին և կավարտվի մարտի 23-ին: Թեկնածուների ցուցակը կհրապարակվի մարտի 31-ին կառավարության տեղեկագրում, որից հետո նրանք կկարողանան սկսել նախընտրական քարոզարշավը:
Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը իշխող Ժողովրդական դաշինքի նախագահի թեկնածուն է։ Ընդդիմությունից նրա գլխավոր հակառակորդը կլինի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Թուրքիայում չեն բացառում, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում