ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ կկուտակի 300 000 զինծառայող
Նմանատիպ
ՆԱՏՕ-ն գարնանը կներկայացնի թարմացված տարածաշրջանային պաշտպանության ծրագիրը, առաջիկա ամիսներին դաշինքը նախատեսում է ուժեղացնել խմբավորումը Ռուսաստանի սահմանների մոտ, հայտնում է Politico ամերիկյան հրատարակությունը։
Պաշտոնյաները, որոնց վկայակոչում է հրատարակությունը, ասում են, որ այս ծրագիրը ենթադրում է ՆԱՏՕ-ի 300 000 զինծառայողի ներգրավում։ 2022 թվականի հունիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր շուտով 300 000 զինվորական բարձր պատրաստության վիճակի բերելու ծրագրերի մասին: Այս ծրագրերի հետ կապված շատ դաշնակիցներ ստիպված կլինեն մեծացնել պաշտպանական ծախսերը և ավելի շատ զենք գնել, նշում է թերթը։
Politico-ն թվարկում է ՆԱՏՕ-ի պատրաստության երկու հնարավոր մակարդակ. առաջին էշելոնը կարող է բաղկացած լինել մոտ 100 000 զինվորից, որոնք տեղափոխման պատրաստ կլինեն 10 օրվա ընթացքում: Զորակազմը կարող է հավաքագրվել Լեհաստանից, Նորվեգիայից և Բալթյան երկրներից (Էստոնիա, Լատվիա և Լիտվա): Այս մասին հայտարարել է պաշտպանական քաղաքականության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Հայնրիխ Բրաուսը։ Այս էշելոնը կարող է ներառել բազմազգ մարտական խմբեր, որոնք դաշինքն արդեն ստեղծել է արևելյան թևում:
Երկրորդ էշելոնը կաջակցի այնպիսի երկրների զինվորականներին, ինչպիսին է Գերմանիան. այս էշելոնի զորակազմը տեղափոխմանը պատրաստ կլինի 10-30 օրվա ընթացքում:Փետրվարից ի վեր Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ի խմբավորումների թիվն աճել է 2,5 անգամ և կազմել ավելի քան 30 000 մարդ, 2022 թվականի նոյեմբերին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում