ՊՆ-ում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներ:

ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում կազմակերպվել է տոնական համերգ, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում