ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանը օգնություն է խնդրել Չինաստանից
21/03/2023 19:45
Նմանատիպ
«Մենք նշաններ ենք տեսնում, որ Ռուսաստանը դիմել է Չինաստանին օգնության համար»։
Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Միաժամանակ նա հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում ցույց է տալիս, որ գնալով Պեկինի ու Մոսկվայի հարաբերությունները գնում են դեպի մերձեցում։
Ինչպես պարզաբանել է Ստոլտենբերգը, Հյուսիսատլանտյան դաշինքը ապացույցներ չունի, որ Պեկինը Մոսկվային մահաբեր զենք է մատակարարել։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է. «Չինաստանը չպետք է մահացու զենքեր մատակարարելով օգնություն ցուցաբերի Ռուսաստանին, դա կնշանակի աջակցել անօրինական պատերազմին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում