Եթե հիվանդը ուզում է մահանալ, բժշկությունն անզոր է

Խորհրդարանական ընտրություններում 5 տոկոս հավաքած «Օրինաց երկիր» կուսակցությունը խոր ճգնաժամի մեջ է հայտնվել: Անցած տարիների գրեթե լիակատար անգործությունն ու կուսակցության առաջնորդների մեծամտությունը ՕԵԿը կանգնեցրել են կազմալուծման վտանգի առջև: Խորհրդարանական ընտրություններից առաջ նույնիսկ քննարկվում էր ՕԵԿ-ի՝ Հանրապետական կուսակցությանը միանալու հեռանկարը: Սակայն  ամենաբարի Ֆորտունան որոշեց ևս մեկ՝ թերևս վերջին շանսը տալ Արթուր Բաղդասարյանի քաղաքական թիմին:

Խորհրդարանական ընտրություններից առաջ «Օրինաց երկրի» համալրվեց նոր և երիտասարդ քաղաքական դեմքերով: Նելսոն Զուլոյանն ու Դավիթ Կարապետյանը տեղավորվեցին ՕԵԿի համամասնական ցուցակի 9-րդ և 10-րդ հորիզոնականներում: Խոշոր հաշվով, կուսակցության նախընտրական քարոզչության հիմքում էլ ընկած էր նոր գաղափարների և արտասահմաններում կրթություն ստացած երիտասարդների պոտենցիալը: Սակայն քվեարկության օրը պարզ դարձավ, որ հենց այդ երիտասարդները, որոնք փորձում էին նոր շունչ տալ մեռնող կուսակցությանը, խորհրդարանում չեն հայտնվի: Պատճառը հավաքած ձայների ցածր տոկոսն ու ավագ կուսակցական ընկերների վերին աստիճանի էգոիզմն ու քաղաքական անհեռատեսությունն է:

Վերջին շրջանում հայկական լրատվամիջոցները շարունակ գրում են ՕԵԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցած գործիչներից երկուսի՝ Խաչիկ Հարությունյանի և Իշխան Խաչատրյանի ինքնաբացարկի անհրաժեշտության մասին: Հանրության պահանջը հստակ է և պարզ՝ տարեցները և քաղաքական դաշտում ոչնչով աչքի չընկած գործիչները պետք է զիջեն երիտասարդներին: Դա ՕԵԿի փրկության միակ և վերջին շանսն է: Թվում է, այս իրողությունը հասկանում  են բոլորը, բացի հիշատակված գործիչներից, որոնք խորհրդարանում լինելչլինելու հարցը հավասարեցրել են ընդհանրապես իրենց լինելչլինելու հեռանկարի հետ: Եվ դա բնական էՉէ՞ որ ակնհայտ է, որ այդպես էլ չկայացած քաղաքական գործիչներին սպասվում է քաղաքական դիակի ճակատագիր: Միակ հարցը կայանում է նրանում, կքաշե՞ն արդյոք նրանք կուսակցությունն իրենց ետևից, թե՞ ՕԵԿը դեռ փրկվելու շանսեր ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում