Ադրբեջանցի զինծառայողը բանտարկվել է համածառայակցին բռնաբարելու համար

Ադրբեջանի ծանր հանցագործությունների հարցերով զինվորական դատարանում ավարտվել է ժամկետային զինծառայող Յուսիֆ Գեյբատզադեի գործով դատավարությունը:

«Զերկալո» պարբերականի հաղորդմամբ՝ զինծառայողը մեղադրվում էր այլ զինծառայողների նկատմամբ կտտանքների ու բռնության, սեռական բնույթի գործողություններ իրականացնելու մեջ:

Դատարանում հաստատվել է այն փաստը, որ վերջինս զինծառայության ժամանակ բռնաբարել է իր համածառայակցին, այնուհետև՝ շանտաժի ենթարկելով ու ահաբեկելով՝ շարունակ բռնաբարել է նրան: Դեպքը հայտնի է դարձել մեկ այլ զինծառայողի, ում Գեյբատզադեն նույնպես ծեծի է ենթարկել:

Հանցագործի կողմից բռնություն է գործադրել նաև այլ զինծառայողների հանդեպ:

Դատարանը որոշում է կայացրել 8 տարով ազատազրկել զինծառայողին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում