Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի պլանները
Նմանատիպ
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ տրված օրդերների ֆոնին։
Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու ծրագրերը Ռուսաստանի ղեկավարության դեմ վերջին անօրինական և անվավեր «օրդերների» ֆոնին», – ասել է աղբյուրը:
Գործակալության զրուցակիցը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։
Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում, համաձայն որի՝ հանրապետության պարտավորությունները, որոնք ամրագրված են ՄՔԴ Հռոմի կանոնադրությամբ, համահունչ են երկրի հիմնարար օրենքին։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հարցերով ՌԴ նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային՝ ուկրաինացի երեխաների «ապօրինի արտաքսման» մեղադրանքով։ Մեկնաբանելով այս որոշումը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում