Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը կհարձակվի․Deutsche Welle
Նմանատիպ
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գերմանական Deutsche Welle թերթին տված հարցազրույցում ասել է, որ «շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը պատրաստվում է գարնանը հարձակվել, և որ հարձակման բացակայության դեպքում սա կլինի ԵՄ առաքելության հաջողությունը»:
«Մենք չենք կարող միջամտել, մենք ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ մեր տրամադրության տակ», – նշել է ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը` խոսելով սահմանային միջադեպերի մասին։
Շատ հայեր ուրախ են ԵՄ ներկայության համար, հավելել է Ռիտերը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ադրբեջանական տարածք: Ռիտերը և նրա գործընկերները, հետևաբար, չեն կարողանում ֆիքսել, օրինակ, զորքերի տեղաշարժը հերթական հարձակման նախապատրաստման ժամանակ, գրում է Deutsche Welle-ն:
«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը կհարձակվի: Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն հաջողված է»,- ասել է Ռիտերը:
ԵՄ առաքելության ղեկավարի այս հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է.«Մենք խստորեն դատապարտում ենք ԵՄ-ի հիմնական խնդիրը Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելը ներկայացնելը, ինչպես նաև ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությունը Ադրբեջանի՝ ինչ-որ հարձակման նախապատրաստվելու մասին՝ հիմնված հայկական կողմի «կեղծ և զրպարտչական» հայտարարությունների վրա»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում