«ՄՏՍ Արմենիա» ընկերության բաժնետոմսերը կարող են վաճառվել մինչև ապրիլի 10-ը
Նմանատիպ
«ՄՏՍ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործարքը կարող է ամբողջությամբ փակվել մինչև ապրիլի 10-ը։ Այսօր այս մասին լրագրողներին ասել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Այս տարվա մարտի 12-ին «ՄՏՍ Արմենիան» դիմել է Հայաստանի ՀԾԿՀ՝ բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար։
«Գործարքի հաստատման դիմումը ՀԾԿՀ-ի կողմից քննարկվում է, հարցումն ուղարկվել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որն էլ իր հերթին, օրենքի համաձայն, հարցը պետք է քննարկի Ազգային անվտանգության ծառայության հետ՝ պարզելու, թե արդյոք առաջիկա գործարքը համապատասխանում է երկրի պետական շահերին և ազգային անվտանգությանը»,- ասաց նա։
ՀԾԿՀ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է նշել գնորդի անունը՝ վկայակոչելով կոմերցիոն գաղտնիքը, սակայն հավելել, որ խոսքը «ՄՏՍ Արմենիա»-ն գործող օպերատորներից մեկի կողմից ձեռք բերելու մասին չէ, քանի որ այս դեպքում շուկան կարող է կենտրոնանալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում