Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը ոսկե մեդալ է նվաճել

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը ոսկե մեդալ է նվաճել

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց են տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ)»,– ասված է հաղորդագրությունում:

Ալբանիայում մարտի 25-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն ավարտվել է ապրիլի 1-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում