Չինական յուանը փորձում է մարտահրավեր նետել ամերիկյան դոլարին
Նմանատիպ
Չինաստանն օգտագործում է առևտրային առավելությունները երկկողմ հաշվարկներում իր արժույթն առաջ մղելու և միջազգային արժութային համակարգում դոլարի գերիշխանությանը մարտահրավեր նետելու նպատակով։ Այս մասին տեղեկացրել է South China Morning Post-ը։
«Առևտրում և ներդրումներում յուանով, ոչ թե դոլարով (որպես միջնորդ) հաշվարկներ կատարելու ձգտումը բազմաթիվ միջոցներից մեկն է, որոնցով Չինաստանը նախատեսում է նվազեցնել իր կախումը դոլարային ակտիվներից և կանխել Պեկինի ֆինանսական ճնշումը Վաշինգտոնի կողմից»,- նշվել է հոդվածում։
Հրապարակման մեջ նշվել է, որ Պեկինը նաև փորձում է խթանել յուանի օգտագործումը հում նավթի երկկողմ առևտրում Մերձավոր Արևելքի երկրների հետ։ Դա, պարբերականի կարծիքով, «պոտենցիալ մարտահրավեր է նավթադոլարին»։
Լրագրողների խոսքով՝ Պեկինին նաև հետաքրքրում է ազգային արժույթով առևտրային եւ ֆինանսական գործողությունների ընդլայնումը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների հետ։ Պարբերականը նշել է, որ արդեն կնքվել են համաձայնագրեր ազգային արժույթներով հաշվարկներ կատարելու մասին ԱՍԵԱՆ-ի որոշ անդամ պետությունների, օրինակ՝ Ինդոնեզիայի, Վիետնամի և Կամբոջայի հետ։
Թերթը նշել է, որ չինական արժույթի ծավալումը զսպվում է նրանով, որ յուանն ավելի քիչ փոխարկելի է, քան ամերիկյան եւ եվրոպական արժույթները, ինչպես նաև նրանով, որ Չինաստանում իրականացվում է կապիտալի տեղաշարժի խիստ վերահսկողություն։ Այսօրվա դրությամբ յուանին բաժին է ընկնում համաշխարհային վճարումների ընդամենը 2,19 տոկոսը, համաշխարհային արժութային գործողությունների 3,5 և կենտրոնական բանկերի պահուստների 2,69 տոկոսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում