Ադրբեջանցին մտել է Սիսիանի բնակչի տուն
Նմանատիպ
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ երեկ ուշ գիշեր Սիսիանի համայնքներից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։
Բնակիչը, սակայն, կասկածել է, և ադրբեջանցին փախուստի է դիմել։ Նա եղել է զինվորականի հագուստով։ Մեկ այլ համայնքում նրան բռնել են, և ադրբեջանցին հիմա իրավապահների մոտ է։
Ըստ շրջանառվող լուրերի՝ նա պարզաբանել է, թե տարածքը շփոթել է ու հայտնվել հայկական կողմում։ Միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի տարածքից երկու զինծառայողներ են մոլորվել:
Կատարված դեպքի իսկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Բնունիս համայնքի վարչական ղեկավարը։ Պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ Նախիջևանից Հայաստանի տարածք անցած 2 ադրբեջանցի զինվորականներից մեկը ձերբակալված է, մյուսը դիմել է փախուստի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում