Չեմպիոնների լիգա. կայացան քառորդ եզրափակիչի երկու հանդիպումները

Չեմպիոնների լիգա. կայացան քառորդ եզրափակիչի երկու հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են քառորդ եզրափակիչի երկու հանդիպումներ:

Մադրիդի «Ռեալ»-ը, սեփական հարկի տակ ընդունելով անգլիական «Չելսի»-ին, առավելության հասավ 2:0 հաշվով: Արքայական ակումբի կազմում աչքի ընկան Քարիմ Բենզեման և Մարկո Ասենսիոն:

Օրվա մյուս խաղում «Միլան»-ը, տանն ընդունելով «Նապոլի»-ին և հաղթեց նվազագույն հաշվով: Միակ և հաղթական գնդակը խփեց Իսմայել Բենասերը:

Այս թիմերի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում