Աշխարհն ականատես կլինի արհեստական ինտելեկտին նվիրված աղանդների առաջացմանը
Նմանատիպ
Արհեստական ինտելեկտով աշխատող չաթ-բոտերի վերջին «նորամուծությունը»՝ ChatGPT-ին, ցնցեց աշխարհն ու նույնիսկ վախեցրեց մարդկությանը: Այս տեսակի հույզերն ընկած են աստվածայինի ընկալման հիմքում:
«Առաջիկա տարիներին մենք ականատեսը կլինենք արհեստական ինտելեկտին նվիրված աղանդների առաջացմանը»,- նշում է Կանադայի Մանիտոբայի համալսարանի հետազոտող Նիլ ՄաքԱրթուրը:
Հետազոտությունները փաստում են, որ մարդկության մեծամասնությունը հակված է կրոնական իմաստ փնտրել ցանկացած աղբյուրում։
«Նման կրոնների առաջացման մի քանի պատճառ կա։ Նախ, որոշ մարդիկ կսկսեն արհեստական ինտելեկտն ընկալել որպես «բարձրագույն ուժ»»,- նշում է հետազոտող Նիլ ՄաքԱրթուրն ու բացատրում՝ դրա պատճառն այն է, որ արհեստական ինտելեկտն ունի «աստվածային էակներին» բնորոշ մի շարք հատկանիշներ, ինչպիսին է, օրինակ, պոեզիա ստեղծելու հմտությունը, անսահման գիտելիքները, երաժշտություն ստեղծագործելու կարողությունը կամ, օրինակ, արհեստական ինտելեկտը չի զգում ցավ, սով, անկարող է մեռնել և, այլ կերպ ասած, զուրկ է մարդկային նման «հատկանիշներից»։
Իհարկե, արհեստական ինտելեկտին երկրպագելն ունի նաև բազմաթիվ ռիսկեր։ Նիլ ՄաքԱրթուրը նշում է, որ օրինակ, հակերների կողմից կոտրված չաթ-բոտերը կարող են իրենց հետևորդներին խնդրել վտանգավոր կամ կործանարար գործողություններ կատարել, կառաջանան կոնֆլիկտներ։ Ապագայում այս և նման այլ ռիսկերը մեղմելու համար անհրաժեշտ է դիտարկել այս ոլորտի կարգավորումը։
Միաժամանակ, Նիլ ՄաքԱրթուրը նշում է, որ պոտենցիալ բոլոր վտանգներով հանդերձ՝ արհեստական ինտելեկտի վրա հիմնված կրոնը ներուժ ունի աշխարհը դարձնելու ավելի լավը, քանի որ վերջինս մարդկանց համար իմաստի նոր աղբյուրներ կբացի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում