Իրանի ռազմածովային ուժերը զորահանդես են անցկացնում Պարսից ծոցում և Կասպից ծովում
13/04/2023 19:30

Նմանատիպ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը խոշոր զորահանդես են անցկացնում Պարսից ծոցում և Կասպից ծովում՝ ի աջակցություն Պաղեստինի:
Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, հայտնում է Fars գործակալությունը։
«Զորահանդեսի ուղերձը պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխությունն է»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ Կասպից ծովում, Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում անցկացվող զորահանդեսին մասնակցում է ավելի քան 2700 նավ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում