Սադիո Մանեն կտուգանվի և կհեռացվի «Բավարիայի» կազմից

Սադիո Մանեն կտուգանվի և կհեռացվի «Բավարիայի» կազմից

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հեռացրել է սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին կազմից և տուգանել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Սադիո Մանեն չի մասնակցի «Հոֆենհայմի» դեմ խաղին։ 31-ամյա ֆուտբոլիստը չի ընդգրկվի հայտացուցակում։ Պատճառը նրա ոչ իրավաչափ վարքն է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո։ Մանեն նաև կտուգանվի»,- նշվում է «Բավարիայի» պաշտոնական հաղորդագրությունում։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» կրած 0:3 հաշվով պարտությունից հետո Մանեն վիճել էր թիմակից, գերմանացի հարձակվող Լերոյ Սանեի հետ և հարվածել նրա դեմքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում