Մինչև 12 տարեկան երեխաների համար թանգարանների մուտքը կլինի անվճար
Նմանատիպ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար մայիսի 1-ից կլինի անվճար:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագները սահմանվել են 1000-3000 ՀՀ դրամ։ Թանգարանի մշտական ցուցադրության բացատրության (էքսկուրսիա) տոմսերի գները՝ հայերեն և օտար լեզուներով, սահմանվել են 1000-5000 ՀՀ դրամ:
Սահմանվել է անվճար մուտք մինչև 12 տարեկան երեխաների համար: Տոմսի գինը 50 տոկոս զեղչով՝ 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար։
ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն ազատ է:
Նախարարության հայտարարության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում