ԱՊՀ-ի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում
14/04/2023 15:18
Նմանատիպ
ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում:
Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Սամարղանդում Համագործակցության երկրների արտործնախարարների հանդիպմանը։
«Նեղ ձևաչափով որոշում է ընդունվել Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Բիշքեկ քաղաքում», – նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։
Իսկ հոկտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում