Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Զագրեբում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը իր երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/2 եզրափակիչ։

Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակչում գոտեմարտեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադայի հետ և հաղթեց 4։1 հաշվով։ Մեկնարկային գոտեմարտում Վազգենը 10։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ֆինեսիլվերին։

Կիսաեզրափակչում Վազգենը կմրցի Անդրե Կլարկ (Գերմանիա)-Էրիկ Առուշանյան (Ուկրաինա) զույգի հաղթողի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում