ԱՄՆ-ը կվերահսկի, թե ինչպես է օգտագործվում Ուկրաինային տրվող օգնությունը
18/04/2023 02:05
Նմանատիպ
ԱՄՆ իշխանությունները 20 միլիոն դոլար կհատկացնեն` ուժեղացնելու վերահսկողությունը Ուկրաինայի կառավարության կողմից այն միջոցների օգտագործման նկատմամբ, որոնք Վաշինգտոնը Կիևին հատկացնում է անմիջապես բյուջեից։
Այս մասին ասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տարածած հայտարարության մեջ։
ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 20 միլիոն դոլար է տրամադրում Ուկրաինային ԱՄՆ-ի ուղղակի բյուջետային աջակցության վերահսկողությունն ու թափանցիկությունը ուժեղացնելու համար:
Գործակալությունը բացատրել է, որ նման միջոցը պետք է «ավելի ուժեղացնի Ուկրաինայի կառավարության վերահսկողությունն ու հաշվետվողականությունը»՝ Կիևին Միացյալ Նահանգների կողմից տրամադրված օգնությունն օգտագործելիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում