Հայկական PopUp School ստարտափը կմրցի 1 միլիոն դոլար մրցանակի համար
Նմանատիպ
Կրթության ոլորտում 14 տարվա փորձառություն ունեցող, Dasaran կրթական հարթակը ստեղծած թիմի նոր ստարտափը՝ PopUp School կրթական հարթակը ճանաչվել է լավագույններից մեկը աշխարհահռչակ «The GSV Elite 200» 2023 համաժողովի շրջանակներում՝ ընտրվելով 69 տարբեր երկրներ ներկայացնող 900-ից ավելի ստարտափներից։
PopUp School-ը կմրցի կիսաեզրափակչում՝ 1 միլիոն դոլար մրցանակի համար։
«Մեզ համար մեծ պատիվ է լինել «The GSV Elite 200» կիսաեզրափակչի մասնակիցների ցանկում: Սա ևս մեկ կարևոր խթան է մեր առաքելության ճանապարհին, այն է՝ աջակցել ուսուցիչներին ստեղծել անհատականացված, բարձր որակի դասեր, որոնք օգնում են լրացնել դպրոցականների ուսման բացերը՝ համապատասխանեցնելով ուսուցման և սովորելու ոճերը։ Մենք անհամբեր սպասում ենք 2023 թվականի GSV գավաթի կիսաեզրափակչի արդյունքներին»,- նշել է PopUp School կրթական հարթակի համահիմնադիր Սուրեն Ալոյանը:
PopUp School-ը արդեն իսկ հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել`դառնալով ԱՄՆ-ում 2022 թվականի լավագույն ստարտափ՝ ըստ 2022 Startup of the Year/IT Software by Globee Award և հայտնվելով 2022 Startup of the Year by Guess Education Award-ի լավագույնների ցանկում։
PopUp School-ը նաև մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան հայտնի լրատվական, կրթական կայքերի շրջանում և հայտնվել անգամ ամենահեղինակավոր և ամենահայտնի Forbes ամսագրում։
PopUp School-ը 2023 թվականին ներգրավեց $540,000 դոլար ներդրում՝ գնահատվելով 6 միլիոն դոլար իր նախնական ֆինանսավորման փուլում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում