Ինչպե՞ս պաշտպանել բանկային քարտերը զեղծարարություններից
Նմանատիպ
Հայաստանում բավականին շատացել են բանկային քարտերով կատարվող տարբեր տեսակի զեղծարարության դեպքերը։
Քարտային զեղծարարությունը ֆինանսական զեղծարարության ամենատարածված տեսակներից է, որի դեպքում հափշտակվում է բանկային քարտերոմ առկա դրամական միջոցները՝ օգտագործելով քարտի տվյալները։
Առավել տարածված են քարտերով կատարվող զեղծարարության հատկապես մի քանի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է կանխման տարբեր միջոցառումներ։
Ձեզ ենք ներկայացնում բանկային քարտերով իրականացվող ձեղծարարությունների ամենատարծված ձևերը և այն գործողությունները, որը պետք է իրականացնել գումար չկորցնելու համար։
1․ Տվյալների սքանավորում։ Հատուկ սարքերի միջոցով կրկնօրինակվում է քարտի մագնիսական ժապավենի վրա առկա տեղեկատվությունը։ Մագնիսական ժապավենը քարտի հետևի կողմում առկա սև հատվածն է, որի վրա կոդավորված պահպանվում են քարտի տիրոջ անուն, ազգանունը, քարտի համարը և քարտի գործողության ժամկետը։ Նշված տվյալները այն հիմնական տվյալներն են, որոնցով կատարվում է գործարքների հավաստումը։ Տվյալների սքանավորմումը կատարվում է հատկապես բանկոմատների միջոցով:
Բանկոմատների քարտի մուտքի հատվածում տեղադրվում է հավելյալ հատուկ սքանավորման սարքեր։ Զեղծարարության այս տեսակից խուսափելու համար անհրաժեշտ է ընդամենն ուշադիր լինել և չօգտագործել քարտը կասկածելի վայրերում և բանկոմատներում։
2․ Ֆիշինգ։ Այս ձևը խարդախության ամենատարածված տեսակներից է։ Զեղծարարները էլեկտրոնային փոստի, տեքստային հաղորդագրությունների կամ սոցիալական մեդիայի միջոցով փորձում են «գողանալ» քարտի տվյալները: Զեղծարարության այս տեսակի զոհ չդառնալու համար երբեք մի սեղմեք անհայտ կամ կասկածելի հղումների վրա, մի ներբեռնեք անծանոթ աղբյուրներից հավելվածներ, ոչ մի անծանոթ կայքում կամ հավելվածում մի տրամադրեք անձնական զգայուն տեղեկատվություն:
3․ Գողացված կամ կորցրած քարտ։ Քարտը կորցնելու կամ գողացվելու դեպքում պարտադիր է անհապաղ այն բլոկավորելը՝ բանկ զանգահարելու կամ բանկային հավելվածի միջոցով։ Այսօր ՀՀ գրեթե բոլոր առևտրային բանկերի հավելավծներում առկա է քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայությունը, որի միջոցով հնարավոր է քարտի կորստից հետո վայրկյանների ընթացքում բլոկավորել քարտը՝ դրանով իսկ կանխելով քարտի ապօրինի օգտագործումը։ Նման զեղծարարությունից խուսափելու համար շատ կարևոր է քարտի կորուստը/գողությունը նկատելուց անմիջապես հետո բլոկավորել քարտը, ինչպես նաև մշտապես հետևել քարտով կատարվող գործառնությունների համար բանկի կողմից ուղարկվող SMS հաղորդագրություններին։
4․ Առանց քարտի ներկայացման զեղծարարություն։ Այս տեսակի զեղծարարությունները կատարվում են առցանց կամ հեռախոսով վճարումներ ընդունող առևտրի/սպասարկման կետերում, օրինակ՝ հյուրանոցներում։ Այս դեպքում զեղծարարին անհրաժեշտ է իմանալ քարտի համարը, քարտի գործողության ժամկետը և քարտապանի անուն, ազգանունը։ Խուսափելու համար անհրաժեշտ է քարտի տվյալները չտրամադրել ոչ վստահելի առևտրի/սպասարկման կետերին և անձանց։ Անթույլատրելի է քարտերի լուսանկարների տեղադումը սոցիալական կայքերում, ապահովության համար պետք չէ նույնիսկ դրանք «մեսինջերների» միջոցով ուղարկել տարբեր մարդկանց։
Թվարկվածները բանկային քարտերով ամենատարածված զեղծարարությունների տեսակներն են։ Ինչպես նկատեցիք, բոլոր դեպքերում ձեղծարարությանը «մասնակցում» է քարտատերը, չէ՞ որ մեզնից ոչ ոք գողերին չի տրամադրում իր տան կամ մեքենայի բանալիները… Այս դեպքում էլ պետք է զգոն լինել և չնպաստել ձեղծարարների գործողություններին։
Զեղծարարության զոհ չդառնալու համար անհրաժեշտ է․
- Չտրամադրել անձնական տվյալները (քարտի համար, քարտի գործողության ժամկետ, քարտի CVV կոդ, բանկից կամ Արքա պրոցեսինգային կենտրոնից ստացված որևէ կոդ) այլ անձանց, նույնիսկ բանկային աշխատակիցներին։ Բանկային աշխատակիցը երբեք չի պահանջում հաճախորդին իրեն հայտնել նման բնույթի տվյալներ։ Եթե դիմացինը ներկայանում է որպես բանկի աշխատակից և պահանջում հայտնել այդպիսի տվյալներ, ապա դա արդեն իսկ կասկածելի է ։
- Չպահել քարտը ու ՊԻՆ/PIN կոդը (եթե քարտը վերցրել եք թղթային ՊԻՆ/PIN կոդով) միասին, չգրել ՊԻՆ/PIN կոդը քարտի վրա։ Հատկապես պետք չէ ՊԻՆ/PIN կոդերը գրել քարտի վրա։
- Չտրամադրել բանկից, Արքա պրոցեսինգային կենտրոնից, էլեկտրոնային որևէ դրամապանակից ստացված հաղորդագրության մեջ նշված ցանկացած կոդ այլ անձանց։
- Օգտվել բանկի կողմից քարտային գործառնությունների համար ուղարկվող SMS հաղորդագրության ծառայությունից։ Առաջին իսկ անծանոթ գումարի մասին հաղորդագրությունը ստանալուց հետո անմիջապես բլոկավորել քարտը։
Եղե՛ք զգոն և խուսափեք զեղծարարություններից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում