Մեկնարկել է Իրան-ՄԱԳԱՏԷ բանակցությունների նոր փուլը
08/06/2012 18:33
Նմանատիպ
Այսօր մեկնարկել է Իրանի և Ատոմային Էներգիայի միջազգային կոմիտեի (ՄԱԳԱՏԷ) միջև բանակցությունների նոր փուլը, հաղորդում է Իրանի պաշտոնական «IRNA» գործակալությունը:
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլտանիեն և երաշխիքների հարցերով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նակայերցը Վիեննայում սկսել են բանակցությունները՝ նախատեսված օրակարգի համաձայն:
Բանակցությունների վերջին փուլը՝ կազմակերպության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մասնակցությամբ, տեղի է ունեցել Թեհրանում:
Իրանի միջուկային ծրագրի հարցը քննարկվում է «5+1» ջևաչափով (ՄԱԿ-ի ԱԽ մշտական հանձնաժողովի անդամ պետությունները և Գերմանիան): Նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Թուրքիայում և Իրաքում: Իրանական կողմի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում